կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 20:25
Սպորտ

Ինչ մեդալներ են նվաճել հայ շախմատիստները միջազգային մրցաշարից

Ինչ մեդալներ են նվաճել հայ շախմատիստները միջազգային մրցաշարից

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «19th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Գևորգ Ալավերդյանը նաև լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման։

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրել է 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։

Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:

Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։

Ե խմբում հաղթող է դարձել Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցել է լավագույն արդյունքը կանանց պայքարում:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը։

Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մոնթե Ավետիսյանը։

Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Միքայել Դարբինյանը:

Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։

Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը:

Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։