|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:
Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս մասնակիցներով: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:
Օլիմպիական թիմը ղեկավարել են՝ Անդրանիկ Դավինյանը, Արմեն Գալստյանը և Մովսես Աղեկյանը: