|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ինտեր Միլանը» հրապարակել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպումից լուսանկար։
Իտալիայի չեմպիոնների պատվիրակությունը, այդ թվում հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ժամանել է Վատիկան՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպման։ Այսօր միլանցիները Հռոմում կխաղան «Լացիոյի» դեմ։
Պապը շնորհավորել է թիմին Սերիա A-ում տարած հաղթանակի կապակցությամբ. «Ես ձեզ հրավիրում եմ խորհրդածել ձեր փորձի մասին, որպեսզի կարողանաք օգտակար ուղերձ փոխանցել երիտասարդներին։ Շատերը ձեզ հերոսներ են համարում»։
«Ինտեր Միլանի» նախագահ Բեպպե Մարոտան Հռոմի պապին նվիրել է ակումբի մարզաշապիկ։