Միասին կարող ենք
կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 11:33
Հասարակություն

Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր

Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր

Մայիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 63 կմ հատվածում, Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Հայրիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արտյոմ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։