|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան։