կարևոր
2977 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 10:16
Քաղաքական

Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւններ

Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւններ

«ԱԼԻՔ» – Ուրբաթ, դեկտ. 16-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցչի, այցելելով Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերում գործող Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւններ, ծանօթացել է միութիւնների աշխատանքներին եւ գործող բաժանմունքների գործունէութեանը:

Երկու միութիւնների պատասխանատուներից տեղեկացել ենք, որ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչին աւանդական աղ ու հացով են դիմաւորել Սկաուտական բաժանմունքի կրտսեր անդամները, պատկան միութիւնների վարչականների եւ բաժանմունքների ղեկավարութեան հետ միասին:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը շրջայց կատարելով միութիւնների տարբեր բաժիններ, հետաքրքրւել է նրանցում կատարւող աշխատանքներին, ինչպէս նաեւ հայաբնակ երկու քաղաքամասերի պատմութեան եւ իրավիճակի մասին:

Մտերմիկ հանդիպման ընթացքում ներկաները կիսւել են Հայաստանի ներկայ իրավիճակի հետ կապւած մտահոգութիւններով:

Նշելի է, որ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան այցելութեանը ներկայ է եղել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: