|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: Կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում:
«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:
«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով ` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելեց Փաշինյանը:
Կառավարությունը քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին: