|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ռոսատոմ» կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելանյութի պահպանությունն ու վերամշակումը. ըստ РИА Новости-ի` լրագրողներին ասել է «Ռոսատոմ»-ի տնօրեններից Օլեգ Կրյուկովը:
«Ինչ վերաբերում է աշխատած միջուկային վառելանյութի հետ վարվելակերպի միջազգային պայմանագրերին, այն պետք է վերադարձվի արտադրող երկրին: Լիովին հնարավոր է վերամշակել Հայաստանից բերված վառելանյութը»,- ասել է նա:
Բանակցությունները, ըստ Կրյուկովի, ընթանում են, սակայն «դրանք դեռևս կոնկրետ ուրվագծեր չունեն, ներկայումս վառելանյութը Հայաստանում է»: