|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն էր տարածել սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության ադրբեջանական և հայկական հանձնաժողովների՝ մայիսի 16-17-ը Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին։ Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի` մոսկովյան ձևաչափի շրջանակներում նախատեսվում են հանդիպում և քննարկումներ հայ-ադրբեջանական օրակարգի՝ վերը նշված երկու կարևոր հարցերի շուրջ։ :
Ադրբեջանական haqqin.az-ը հաղորդվում է, որ Ադրբեջանը չի հաստատել և համաձայնություն չի տվել սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերի շուրջ երկկողմ հանդիպման անցկացմանը։ Մայիսի 16-17-ը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ, Մոսկվայում հանդիպում պետք է անցկացվի միայն հաղորդակցության հարցերի շուրջ։ Նման եռակողմ հանդիպումները մշտական են։