|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կքննարկենք Թեհրանի դեմ ՄԱԿ-ի էմբարգոյի չեղարկումից հետո ռուսական զենքի գնման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին կիրակի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին:
«Մենք համագործակցում ենք ՌԴ զինված ուժերի հետ բազմաթիվ ոլորտներում: Վերջին տարիներին համագործակցությունը միայն աճել է: Իրանի ռազմական պատվիրակության՝ Մոսկվա մեկնելու հիմնական խնդիրը, բացի երկկողմ ռազմական համագործակցության քննարկումից, Աֆղանստանի վերաբերյալ մանրամասն խորհրդակցություններ անցկացնելուց, նաև այդ երկրում վերջին իրադարձությունների և հարևան ու տարածաշրջանային երկրների վրա դրանց ազդեցությունն է»,- լրագրողներին ասել է Բաքերին:
«Մենք նաև կքննարկենք զենքի գնման պայմանագիրը էմբարգոյի շրջանի ավարտից հետո»,- հավելել է նա: