|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վելիև Քերիմ Թոֆիգ օղլուն, որը 2021 թվականի հուլիսի 23-ին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ, պաշտոնական այցով Թուրքիայում է: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ այսօր Անկարայում Քերիմ Վելիևին դիմավորել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը:
Թուրքիա ուղևորությունը Քերիմ Վելիևի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պաշտոնին նշանակվելուց հետո:
Հաղորդվում է, որ երկօրյա ուղևորության ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր: Կանցկացվեն մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ: