|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ժամանել է Բելառուս՝ վերահսկելու ռուսական զորքերի պատրաստությունը զորավարժություններին. հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Գերասիմովը ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ հետևելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կազմավորումների և զորամասերի պատրաստությանը, որոնք մասնակցելու են ռուս-բելառուսական «Միութենական վճռականություն» համատեղ զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունը զորքերի ստուգման վերջին փուլն է, որը սկսվել է այս տարվա հունվարին՝ համաձայն Ռուսաստանի և Բելառուսի նախագահների որոշման։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել պաշտպանական գործողության ընթացքում արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ու Միութենական պետության շահերի պաշտպանության խնդիրները։