|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին կայցելի Ռուսաստան. հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադամը:
«Բաքերին, բարձրաստիճան ռազմական պատվիրակության գլխավորությամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այցով կմեկնի Ռուսաստան»,- մեջբերում է IRNA գործակալությունը:
Մոքադամի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այցը նախատեսված է հաջորդ շաբաթ: