|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ինչպես հայտնել էինք՝ 2010թ. դեկտեմբերի 21-ին Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի կողմից ԼՂՀ Ազգային Ժողովի քննությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի մասին» հռչակագրի նորացված նախագիծը:
Այսօր հանրային խորհուրդը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն օրերս նամակ է հղել խորհրդին, որում ասվում է, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն` Ազգային Ժողովն իրավասու է ընդունել որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ բացառապես իր օրենսդրական գործունեության եւ սեփական աշխատանքը կազմակերպելու շրջանակներում:
Ինչպես նշվում է նամակի մեջ, Հռչակագրի առաջարկված նախագիծը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա: