|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Դիմադրություն» շարժման այսօրվա անհնազանդության գործողությունների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել ՀՅԴ Հայաստանի Գերաույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան – Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը:
Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում: Ոստիկանները Սուրեն Մանուկյանին գցել են գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել է, իսկ մյուսը ծունկը դրել է Ս. Մանուկյանի գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա բերման է ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:
Ենթադրելի է, որ ոստիկանները գործում են քաղաքական հրահանգավորման համաձայն՝ թիրախավորելով մարզերից Երևան քայլերթ իրականացնող առանցքային գործիչներին: