|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալության դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ձերբակալվել է այդ կուսակցության պատգամավոր Հյուդա Քայայի որդին՝ Մուհամմեդ Ջիհադը:
Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալության ընթացքում ոստիկանները բռնություն են կիրառել պատգամավորի որդու նկատմամբ: Ջիհադը ստացել է ողնաշարի կոտրվածք և լուրջ վնասածքներ՝ գլխի հատվածում: Նշվում է, որնրան այդ վիճակում տեղափոխել են դատախազություն՝ հարցաքննության:
ՀԻշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «ահաբեկչությանը աջակցելու» պատրվակով ձերբակալվել են ԺԴԿ պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեթդաղը: Չնայած աշխարհում բարձրացած մեծ աղմուկին՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են աչք փակել և կալանքի տակ պահել պատգամավորներին: