|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Առյուծ զինվորների թիմ» անունով թուրքական հաքերային խումբը կոտրել է Գերմանիայի Կանաչների կուսակցության նախագահ, Բունդեսթագի պատգամավոր` ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը (www.oezdemir.com):
Ըստ Sabah-ի՝ հաքերները սոցցանցերում հայտարարություն են տարածել, որ շարունակելու են կիբերհարձակումները Օզդեմիրի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Օզդեմիրը մահվան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո անվտանգության նկատառումներով գերմանական ոստիկանությունը Օզդեմիրի, նրա ընտանիքի և բնակարանի նկատմամբ հսկողություն է սահմանել: