|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Herakles Fearlesleon» անունով հաքերական խումբը կոտրել է Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի կայքէջն ու տեղադրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով հակահայ գրառումներ:
Նրանք կայքէջում տեղադրել են հետևյալ գրառումները.
«Ինչ-որ մեկը դեռ Հրանտ Դինքի անո՞ւնն է տալիս: Մի’ մոռացեք, որ եթե աշխարհում անգամ մեկ թուրք մնա, նա դարձյալ ձեր ետևից է ընկնելու: Սա հայրենիքի խնդիր է: Ռեջեփ Թայիփ Էրդողան»:
«Մենք ձեր նման հայրենիքի դավաճաններ շատ ենք տեսել: Գիտենք նախկինում ձեր արածներն ու ապագա անելիքները: Սակայն այսուհետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերստին հիմնվում է Օսմանյան կայսրությունը: Սա օսմանցիների ոտնաձայնն է: Դեմ ենք Հայաստանին, ԱՄՆ-ին և Իսրայելին: Չորացնելու ենք ձեր արմատները»:
Ըստ երևույթին` Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ էրդողանամետ մի շարք կառույցներ փորձում են ամեն կերպ աջակցել Էրդողանի վարած հակահայ քաղաքականությանը:

