|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաղրամյան պողոտայում ոստիկանության այսօրվա ջարդի արդյունքում լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջինիս մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածներ, բազաթիվ սալջարդեր։
«Հարվածներ են հասցրել կրծքավանդակին, գլխին և արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն»,-հայտնեց Հարությունյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառողները կարմիրբերատավորներ են եղել, որոնք խմբով հարձակվել են ու դաժան ծեծի են ենթարկել լրագրողին։ Գասպարյանը ոստիկանության բաժին է տեղափոխվել առանց կոշիկների։
Նշենք, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անգամ փորձ են չեն արել հետաքրքրվելու լրագրողի վիճակով, այս պահին հիվանդանոց քննիչներ են այցելել: