|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել` կոտրել են լրագրող Շողիկ Գալստյանի հեռախոսը:
Yerkir. am-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը հայտնեց, որ ՀՀԿ-ի վստահված անձ Կարինե Ավագյանը լրագրողին ասել է, որ չի ուզում`իրեն նկարեն, լրագրողն էլ պնդել է, որ կատարում է իր աշխատանքային պարտականությունները:
«Վստահված անձի աղջիկը վերցրել է լրագրողի բջջային հեռախոսը, որով նա իրականացրել է նկարահանումը և փախել: Երբ ոստիկանները սկսել են հետապնդել նրան, նա հեռախոսը նետել է գետնին»,- ասաց Ղաբուզյանը:
Նշենք, որ այս պահին ոստիկանները հարցաքննում են լրագրողին:
Ավելի ուշ լրագրողը պատմել է, որ իր հեռախոսը կոտրած կինը շարունակ փորձել է ուղղորդել մարդկանց, ինչի հետևանքով էլ գրավել է իր ուշադրությունը: