|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում: Եվ առաջին հերթին ԳՇ-ում: Դավթյանի պաշտոնանկությունը այդ լուրի հաստատումն է: Իսկ Դավթյանին հաջորդեց հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանի, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանի, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանի պաշտոնանկությունը:
Նկատենք նաեւ, որ արդեն անգամ դժվար է ասել, թե Նիկոլի պաշտոնավարման օրոք ԳՇ-ի որերորդ պետն է փոխվում: Սա բանակը ոչնչացնող ամենահիմնական գործոններից մեկն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում