|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
ԳՇ պետն անցել է ըստ խմբերի եւ բաժանմունքների, տեղում ծանոթացել զորակոչին դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվել անհրաժեշտ հանձնարարականներ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: