|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը 2019 թվականի հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։
Այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչային գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ վերջինս անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները՝ զինվորական դատախազն նշված գործընթացներն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ, քննարկման առարկա դարձրել զորակոչային հանձնաժողովի աշխատանքների առավել խնդրահարույց գործառույթների իրականացման օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման հանգամանքները։