|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար, նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն: