|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Ըստ Ռուսաստանի ղեկավարի՝ նրանք իրենց ռիսկի են ենթարկում տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձի համար:
Պուտինը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ 2020 թ.-ի աշխատանքը՝ նշելով, որ գերատեսչությունը արհեստավարժորեն և արդյունավետորեն կատարել է բոլոր առաջադրանքները՝ չնայած աշխարհում տիրող ծանր իրավիճակին:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը միշտ եղել է առանց արյունահեղության կարգավորման հասնելը:
«Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից: Այս լարվածությունը տևել է երկար տարիներ: Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել ինչ-որ արտաքին միջամտության հետ կապված: Կային շատ բախումներ, փոխհրաձգություններ, աննշան փոխհրաձգություններ: Ի վերջո, այդ ամենը վերաճեց հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաղկացած էր այն փաստից, որ մենք պետք է համաձայնության գանք առանց որևէ արյունահեղության», - նշել է նա: