|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության հարցերով Ֆրանս-ռուսական խորհրդի համագործակցության շրջանակում, հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար:
Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, մասնավորապես, Եվրագոտու խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) եւ Ռուսաստանի համագործակցությունը Թեհրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետում վերականգնելու համար: