|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆլորեն Պարլիի հետ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի համագործակցության շրջանակներում. հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համատեղ ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրի թեման, Բելառուսում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությունը, աֆրիկյան մայրցամաքում Wagner ռուսական մասնավոր կազմակերպության զինյալների տեղակայման անընդունելիությունը, ինչպես նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հարցը։