կարևոր
1999 դիտում, 16 ժամ առաջ - 2025-07-02 17:53
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում գործընկերների հետ քննարկել է հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները և այլ թեմաներ

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում գործընկերների հետ քննարկել է հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները և այլ թեմաներ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 1-2-ը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։

Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար անվտանգային նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությանը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը  և այլն։

Նախանշվել են Հ.Յ. Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ։
 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

02.07.2025թ.

Երևան