|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գործ ունեինք պրոֆեսիոնալ իրավաբանի հետ, բայց ցավոք այդ իրավաբանը չունեցավ անհրաժեշտ կամք, կեցվածք, որ մերժեր այս խայտառակությունն ու անբարոյական միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ դատավոր Գևորգ Պողոսյանը «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոց է ընտրել կալանավորումը: «Այտեղ իրավական ոչինչ չկա, սա քաղաքական հետապնդում է, պետք է պետպատվեր իջեցնողներին երազախաբ անեմ, սա պայքար է, որը ենթադրում է նման ռեպրեսիաներ, Նարեկ Մանթաշյանն ու իր ընկերները չեն ընկճվել: Մենք նաև շատ լավ հասկանում ենք, որ Վերաքննիչ դատարանում ունենք չորս Արմեն Դանիելյան, ովքեր պետք է այս որոշումը քննեն»,-ասաց նա: