|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բժշկի անհասկանալի ձեռագրի պատճառով հիվանդանոցը պարտավորվել է տուգանք վճարել: Ռուսաստանի Օմսկի շրջանում նույնիսկ դատական փորձագետները չեն հասկացել բժշկի ձեռագիրը եւ չեն կարողացել կարդալ հիվանդի ախտորոշումը: Անընթեռնելի ձեռագրի հետեւանքով հիվանդի վիճակը ծանրացել է:
Ծննդաբերությունից հետո 33-ամյա կնոջ մոտ բարդություններ են ի հայտ եկել` կապված կույր աղիքի հետ, սակայն քանի որ բժշկի նշանակած ախտորոշումն անհասկանալի է եղել, մյուս մասնագետներն այլ բուժում են նշանակել, եւ կինը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Քրեական գործ է հարուցվել: Օմսկի դատարանի դատավճռի հիման վրա` հիվանդանոցից բռնագանձվել է 100 հազար ռուբլի. հաղորդում է vesti.ru-ն: