|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ես ուղիղ երկու ամիս է՝ բարձրաձայնում եմ, որ Ադրբեջանը Սյունիքում շինարարական աշխատանքներ է իրականացնում, ի վերջո, ի՞նչ են կառուցում, և դրան ի պատասխան ասում են՝ մոտավոր պատկերացնում են ինչ կլինի․ լավ էլ պատկերացնում էին, որ մաքսակետ է կառուցվում, և այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտից հետո այս ճանապարհը կհանձնեն։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այդ ճանապարհը լիարժեք այլընտրանք Գորիս-Կապան ավտոճանապարհին չի հանդիսանում»,- հայտարարեց սյունեցի պատգամավորը։
Պատգամավորը նաև նշեց, որ մեկ տարի առաջ է եղել ճանապարհներ հանձնելու պայմանավորվածությունը, սակայն, այդ պայմանավորվածություններին զուգահեռ, իշխանությունները այլընտրանքային ճանապարհները նոր են կառուցում։
«Իսկ այս իրավիճակում Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է, և նրա ներկայությունը խիստ էական է, այսօր փոխհամայանքապետ Մենուա Հովսեփյանին էլ ուզում են տանել կալանքի։ Այսպիսի իրականություն ենք ապրում, երբ պետական դավաճանություն է տեղի ունենում մեր աչքի առաջ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։