|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ: Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթևեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: