|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր։
Ինչո՞ւ ուլտիմատում դրեցիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։
Ինչո՞ւ պոպուլիստաբար ասեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչո՞ւ բանակցային բովանդակության մասին նախընտրեցիր տեղեկանալ ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ «կառուցողական» Ալիեւից։
Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիեւը, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։
Հ.Գ. Խորհրդարանն էլ «բազար» չէ, որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում»։