կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-29 13:14
Քաղաքական

Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի,որ քո նմանը դեռ վարչապետ է։

Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։

Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։

Դու ես բերել այդ կապիտուլյացիան։

Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։

Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։

Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ.կմ տարածք։

Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։

Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։

Դու ես «դրական ազդակ» հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։

Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։

Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն, այ աշխարհաքաղաքական մուրացկան։

Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..․

Իհարկե պետք է խնդրի։

Որ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում»։