|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Փաշինյան, Ալիեւի երեկվա հայտարարությունները քո զիջումների արդյունքն է։
Նիկոլը հանկարծ զարմացել է,որ Ալիեւը հերթական ապակառուցողական ելույթն է ունեցել։
Ի՞նչ կա զարմանալու։
Եթե Նիկոլը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում,Ալիեւն էլ հակահայկական ելույթներ է ունենալու։
Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնած,Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձեւանում։
Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ աշխատում են ՝բերելով նոր կորուստներ հայկական կողմերի համար»։