Փոխարժեքներ
09 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկտար Ուանը, որոնք զինվորականների կողմից երկու օր առաջ ձերբակալվել էին, հրաժարական են տվել և լքել են պաշտոնները:
Մալիի փոխնախագահի խորհրդական Բաբա Սիսեն հայտարարել է, որ նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել դատավորի ներկայությամբ: Սիսեն տեղեկացրել է, որ երկրում է միջազգային միջնորդական առաքելությունը, ընթանում են բանակցություններ Նդաոյի և Ուանի ազատ արձակման, ինչպես նաև նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
Մալիի նախագահն ու վարչապետը զինվորականների խմբի կողմից ձերբակալվել էին մայիսի 24-ին: Երկրում ռազմական հեղաշրջում էր եղել 2020 թվականի օգոստոսին: