Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Աֆրիկայի միջազգային հիմնական կազմակերպությունը` Աֆրիկյան միությունը, ՆԱՏՕ-ին կոչ է արել ռազմական համակազմ ուղարկել Մալի, որտեղ կենտրոնական իշխանությունները միաժամանակ պայքար են մղում իսլամականների ու անջատողական տրամադրված տուարեգների դեմ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Աֆրիկյան միության ղեկավար, Բենինի նախագահ Բոնի Յային հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ցուցաբերել Մալիի բնակչությանը, սակայն ընդգծել է, որ կանադացի զինծառայողներ Աֆրիկա ուղարկել չեն ծրագրում:
Մալիում ռազմական գործողություն է նախատեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2012-ի դեկտեմբերին: Բանաձեւն ընդունվել է միաձայն: Նախատեսվում է Մալի ուղարկել ավելի քան 3 հազար զինծառայող` բացառապես Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության անդամ երկրներից: