|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչներն այլեւս չեն թաքցնում, ավելին՝ արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում։
Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետեւյալը.
«Այսօր Խորհրդային միության վերաձեւած եւ կատարելագործված տարբերակ է ստեղծվում, եւ արվում է ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։ Եվ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն։ Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատեւել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: