|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, նշեց, որ ամենակարևորը կառավարության կողմից ներկայացրած «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու օրենսդրական փաթեթ»-ի քննարկումն ու քվերակությունն էր:
Փոստանջյանը կրկին շեշտեց, որ այս նախագծի բովանդակությանը դեմ է, ապա հիշեց, որ քննարկման ընթացքում շատ էին դեմ արտահայտվողները, բայց այդ դեմ արտահայտվողները կողմ քվեարկեցին նախագծին: Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց նախագծի որոշ դրույթների հետ կապված. «Անհասկանալի է, երբ օրինակ թշնամու գնդակից չեն զոհվել, չեն կարողանալու օգտվել հիմնադրամի միջոցներից»,-ասաց Փոստանջյանը՝ ապա հավելեց, որ այս նախագիծը չի հետապնդում արդար նպատակ, եթե դիտարկվում են ապագա դեպքերը: