|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նախարարություն է «կանչվել Բաղդադում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Իրաքի տարածք Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս չհայտարարված այցի հետ ՝ առանց Իրաքի համաձայնության կամ իշխանություններ նախնական հաստատման»:
Իրաքի ԱԳՆ-ի նոտայի մեջ նշվում է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողային և օդային տարածքի անձեռնմխելիության ոտնահարումները, և որ այդպիսի մոտեցման շարունակությունն անհամատեղելի է բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների հետ և հակասում է միջազգային իրավունքին»:
Ապրիլի վերջին Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում գործողություն են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ, որն Անկարայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: