|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի արտգործնախարարությանը` ֆրանսիացի պատգամավորների Արցախ այցելության կապակցությամբ:
Ինչպես, ըստ 1news.az-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաեւը, ադրբեջանական կողմը խնդրել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրություններ պահանջի Ազգային ժողովից այդ այցի վերաբերյալ:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այց կատարած եւ այդպիսով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չհարգած պատգամավորները կհայտարարվեն անցանկալի անձեր»,- նշել է Աբդուլաեւը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախ են այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեն, Վալերի Բուայեն, Ժակ Ռեմիլեն եւ Ժորժ Կոլոմբիեն։ Նրանք հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ:
Գի Տեսիեն հայտարարել է, որ իրենց այցով իրենք ցուցադրում են համերաշխությունը Արցախը հետ: