|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի Կապի, տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը դիմել է MAPS.ME կազմակերպությանը, որի քարտեզների բջջային հավելվածում Արցախը ներկայացված է որպես առանձին հանրապետություն:
Az.baku.ws կայքը գրում է, որ, քարտեզում Արցախը ներկայացնելով որպես առանձին հանրապետություն, հավելվածը խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կայքն այս հարցով դիմել է Կապի, տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որն իր պատասխանում նշել է, որ «դեմ է Ադրբեջանի պատմական տարածքները որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկայացնելուն», և օֆլայն բջջային քարտեզում տեղ գտած սխալը վերացնելու համար նախարարության կողմից կազմակերպությանը դիմում են հղել:
Նշված խնդիրը դիվանագիտական հարթակում լուծելու համար կայքը դիմում է գրել նաև արտաքին գործերի նախարարությանը: