|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպական խորհրդին ասել է, որ մտադիր է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ թեմաների շուրջ. ասվում է Սպիտակ տան կայքում:
«Նախագահը ցանկություն է հայտնել համատեղ աշխատելու ընդհանուր արտաքին քաղաքական շահերի շուրջ, ներառյալ՝ Չինաստանը և Ռուսաստանը: Բացի այդ՝ նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հաղորդակցությունը Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Բալկանների հարցերով»,- ըստ «Կոմերսանտ»-ի՝ ասվում է Սպիտակ տան՝ Եվրոպայի խորհրդի նստաշրջանից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։ Ի դեպ, նիստին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահը:
Հանդիպման ընթացքում Բայդենը նշել է, որ ուժեղ Եվրամիությունը «համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին»: Նա կողմ է ԵՄ-ի հետ համագործակցությանը ընդհանուր խնդիրների լուծման հարցում, ներառյալ՝ COVID-19 համաճարակի և կլիմայի փոփոխության սպառնալիքի դեմ պայքարում: