|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արագ շախմատի 4 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը պարտվեց 1:5,-2:5 հաշվով:
Քառորդ եզրափակչի հաջորդ հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին:
Փլեյ-օֆֆ-ում պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար: