|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Արջուն Էրիգայշիի հետ` Goldmoney Asian Rapid առցանց անցկացվող արագ շախմատի քառորդ եզրափակիչ առաջին մրցամարտում:
Առաջին պարտիայում կողմերը հաշտություն կնքեցին, երկրորդում հաղթեց հնդիկ շախմատիստը, իսկ երրորդում` մեր գրոսմայստերը: Չորրորդ պարտիայում շախմատիստները կրկին կիսեցին միավորը:
Այդպիսով, առաջին մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Վաղը կկայանա երկրորդ մրցախաղը: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ, իսկ ոչ-ոքիի դեպքում ուժեղագույնը կորոշվի թայ-բրեյքում: