|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրք քաղաքագետ Իլհան Օզգալը հայտարարել է, որ Էրդողանի կուսակցությունը դատապարտված է մահվան, և հենց դա է պատճառը, որ երկրի նախագահը փորձում է ԱԶԿ-ի ճակատագիրը կապել Թուրքիայի ճակատագրի հետ:
«Նրա ասածը սպառնալիք է բոլորիս համար»,– հայտարարել է քաղաքագետը՝ նկատի ունենալով Էրդողանի այն խոսքերը, որ եթե իր կուսակցությունը խորտակվի, ամբողջ Թուրքիան կխորտակվի:
Թուրքիայի ղեկավարի խոսքերը մեջբերել է Al-Arabiya-ն: Այդ խոսքերը խիստ զայրացրել են ընդդիմությանը: Էրդողանի նախկին դաշնակից, իսկ այժմ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Էրդողանը չի կարողանա վախեցնել ժողովրդին, իսկ Թուրքիան շատ ավելին է, քան կուսակցությունն ու նրա առաջնորդը:
Օզգալի կարծիքով՝ Էրդողանի ժողովրդականությունն ընկնում է տնտեսական ծանր ճգնաժամի ֆոնին, և շատերը նրա արկածները Լիբիայում և Հարավային Կովկասում համարում են հիմար և վնասակար:
«Էրդողանը վաղուց անում է այնպես, որ իր բեղավոր դեմքը և վառված լամպը (ԱԶԿ-ի զինանշանը) ասոցացվեն Թուրքիայի հետ: Ավելին՝ նա իր քարոզիչների օգնությամբ փորձում է դառնալ մուսուլմանների առաջնորդ, որպեսզի իր շահերը կապվեն ումմայի շահերի հետ, և իր թշնամիները դառնան իսլամի թշնամիներ»,– գրել է քաղաքագետը։