|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին` Ահմեդ Բուրաք Էրդողանը, թուրք հայտնի դերասանուհի Սևիմ Թանուրեքին ավտովթարի ենթարկելուց 14 տարի անց հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում:
Ըստ Siyasihaber3-ի` քրոջ` Սումեյյե Էրդողանի ամուսնության արարողությունից առաջ ընտանեկան լուսանկար է արվել, որում եղել է նաև Բուրաք Էրդողանը: Ավտովթարից հետո 14 տարի շարունակ նա խուսափել է ԶԼՄ-ներից:
Բուրաք Էրդողանը 1998 թվականին վրաերթի էր ենթարկել Թուրքիայում հայտնի երգչուհի Սևիմ Թանուրեքին, որը մահացել էր, սակայն Բուրաքը չէր ենթարկվել պատասխանատվության:
