|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը հայտարարել է, թե Էրդողանի կուսակցությունը 200 հազար հայի հող հատկացնելու աշխատանքներ է իրականացնում. հայտնում է haberler.com-ը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Երևան կատարած այցի ժամանակ «հայի բերանով» խոսելու մեջ մեղադրող Վուրալն ասել է. «Դու միջնո՞րդ ես: Տեղահանության հանգամանքներն ու թուրք ժողովրդի տեսանկյունը պատմելու փոխարեն այս ժողովրդի անցյալն ես վաճառում: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է Ցեղասպանությունը ճանաչել: Այդ արտահայտություններով հայերին ասում եք` դուք ճշմարիտ եք և դա օրինականացնում եք: Թուրքիան արդեն դադարել է ինքնապաշտպանվել: Հանձնվելու համար նյութ է փնտրվում: Ես պնդում եմ, որ Թուրքիան հող տալու ծրագրեր է մշակում: 200 հազար հայ բերելով` նրանց հող տալու աշխատանքների մեջ է»: