«Հայ-ադրբեջանական պետական սահմանին փոխհրաձգությունները մտահոգիչ են»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանին կրակոցները մտահոգիչ են: Երկու երկրների համար շատ կարևոր է ցուցաբերել զսպվածություն և օգտագործել հաղորդակցման բոլոր ուղիները ուղղակիորեն և միջնորդությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների», - շեշտել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: