Միասին կարող ենք
կարևոր
1732 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 15:10
Հասարակություն

«Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք». փաստաբանն արձագանքել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին

«Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք». փաստաբանն արձագանքել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին

2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո, նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած, արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց վերադառնալու են, սովորության համաձայն «շառ էր անում», որ իբր այդ կինն անհարգալից է եղել հայկական քարտեզի նկատմամբ:

Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:

- Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու:

Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնես...

Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք...»։